National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.10.2006
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցումով

Խորհրդարանը քառօրյայի վերջին օրը` հոկտեմբերի 26-ին, շարունակեց «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պատգամավորները տեսակետներ հնչեցրին հասարակության ուշադրությունը գրաված այս հարցի վերաբերյալ:

Վիկտոր Դալլաքյանը բերեց նախագծի անընդունելիությունը հիմնավորող իրփաստարկները: Նա գտնում է, որհանրային գերակա շահի սահմանումը նախագծում հստակ չէ, այդ շահը պետք է որոշի Ազգային ժողովը: Պատգամավորի կարծիքով, կազմակերպություններին չպետք է տրվի այս գործընթացին մասնակցելու` հանրային շահի անվան տակսեփական շահերն առաջ տանելուհնարավորություն: Վիկտոր Դալլաքյանը նաեւ կարծում է, որ նախագծում լուծված չէ սեփականությունն օտարելու դիմաց փոխհատուցում տալու խնդիրը:Հմայակ Հովհաննիսյանը իր գործընկերներին կոչ արեց հարգել պատգամավորի ինստիտուտը եւ չընդունել նախագիծը, որովհետեւ այն մերժվելուց հետո խորհրդարան է բերվել անփոփոխ: Նա եւս անթույլատրելի է համարում երրորդ կողմի` ընկերությունների մասնակցությունը օտարմանը` մեկնաբանելով, որ չի կարելի մի սեփականությունը մեկից վերցնել եւ մյուսին փոխանցել` կոչելով այն հանրային շահ: Շավարշ Քոչարյանը նկատեց, որ, Սահմանադրությունը բարեփոխելով, մեկ քայլ նահանջ է կատարվել սեփականաշնորհման գործընթացում. 1995 թ. ընդունված Սահմանադրությամբ նախատեսվում էր յուրաքանչյուր օբյեկտի մասնավորեցում կատարել օրենքով, այս դրույթը փոփոխված Սահմանադրության մեջ բացակայում է: Պատգամավորը կարծում է, որպետք է բացառել բնակելի կամ այլ շինություններ կառուցելու համար սեփականությունն օտարելու գործելաոճը` նվազեցնելով մասնավոր կազմակերպությունների հետաքրքրությունը տարածքները ձեռքբերելու հարցում: Հովհաննես Մարգարյանի բնորոշմամբ,նախագծով փորձ է արվում տարիներ շարունակ կատարված անօրինական գործողությունները օրինականացնել:Պատգամավորը նկատեց, որ կառավարությունն անտեսել է պատգամավորների առաջարկությունները, այդ թվում եւ` «Օրինաց երկրի»: Արամ Սարգսյանը կառավարության ներկայացրած փաստաթուղթը որակեց որպես հակասահմանադրական եւ նկատեց, որ խորհրդարանը չի կարող ընդունել Սահմանադրությանը հ ակասող օրենք: Գրիգոր Հարությունյանը խորհրդարանական մեծամասնությանը նախագծի արդյունավետությունը հիմնավորելու կոչ ուղղեց: Նրա ներկայացրած թվային տվյալներով` այսօր արդեն իսկ 1500 ընտանիք սպասում է հարցի լուծմանը:Գրիգոր Ղոնջեյանի գնահատմամբ`սկզբունքային չէ,թե ո՞վպետք է որոշի հանրային գերակա շահը` կառավարությունը թե խորհրդարանը: Եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական մեծամասնությունն է ձեւավորելու գործադիր իշխանություն: Պատգամավորը գտնում է, որ պետական շահի առկայության դեպքում միայն պետք է պետական մարմինները դիմեն կառավարությանը` գերակա շահը որոշելու հարցով: Հանրային շահի դեպքում այդօրինակ իրավունք պետք է վերապահել հասարակական կազմակերպություններին: Վարդան Մկրտչյանի կարծիքով` սեփականության օտարման հարկադիր բնույթը մարդու իրավունքների սահմանափակման տարր է պարունակում,նախագծումհստակ չէ հանրային գերակա շահի սահմանումը, չկան որոշման չափորոշիչներ:Կազմակերպությունը եւս, ըստ պատգամավորի, կարող է սեփականաշնորհման նախաձեռնությամբ հանդես գալ, սակայն այդ ամենը պետք է կատարվի պետության միջոցով եւ չլինի օրենքի կարգավորման առարկա:Նա նաեւ ասում է, որ նախագիծը պետք է ունենահետադարձ ուժ:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ իրենց դրական դիրքորոշումը. ՄԱԿ-ը ողջունում է խմբակցության առաջարկը հաշվի առնելու եւ փոխհատուցման գումարի չափը վերանայելու` կառավարության վարքագիծը: Փոխհատուցման գումարը նախագծում շուկայական գնից15 տոկոսով ավելի է` նախնական տարբերակի 5 տոկոսի փոխարեն: Խմբակցությունը տեսնում է նաեւ դեռ թերի դրույթներ, որոնց կատարելագործման շուրջ մինչեւ երկրորդ ընթերցում կհամագործակցի կառավարության ներկայացուցչի հետ: Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, այսօրվա իրավական վակուումը ձեռնտու չէ ոչ իշխանություններին եւ ոչ էլ հանրությանը:

«Ազգային միաբան ության» ղեկավար Արտաշես Գեղամյանի բնորոշմամբ, այս նախագծով իշխանությունները շեղում են հանրության ուշադրությունն առավել կարեւոր հարցերից: Նա ելույթը նվիրեց ՀՆԱ-ում առանցքային տեղ զբաղեցնող` շինարարության ոլորտին եւ էլիտար շենքերի շինարարությունը: «ԱՄ» ղեկավարը վստահ է, որ այս դաշտում շրջանառվում են ստվերային միջոցներ եւ շահույթն անհամեմատ շատ է, քան ներկայացվում է: Արտաշես Գեղամյանն առաջարկում է իր հաշվարկածգումարները ստվերից օրինական դաշտ բերել եւ դրանց մի մասն ուղղել սեփականացված տարածքների դիմաց փոխհատուցմանը:

Մհեր Շահգելդյ անը նշեց, որ, թեեւ «Օրինաց երկիրը» կողմ է հարցի իրավական կարգավորմանը, նախագծի այս տարբերակին դեմ է: Նրա բնորոշմամբ` ազատշուկայական տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ առանց տնտեսական ժողովրդավարության: Սեփականության իրավունքի պաշտպանությունը նա համարում է տնտեսական ժողովրդավարության բաղկացուցիչ մաս: Իսկ բողոքները վկայում են, որ այդ իրավունքները պաշտպանված չեն, ասում է Մհեր Շահգելդյանը: Նա մասնավորեցման առաջարկվող տարբերակը գնահատեց որպես հարկադիր :

Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ նախագծով ծրագրվում է կարգավորել պետության եւ հասարակության կարիքների համար սեփականության օտարման հետագա, եւ ոչ թե անցյալ գործընթացը: Ըստ նախարարի` օտարման առաջարկվող մոդելը կառուցված է այլ գաղափարախոսության վրա եւ հնարավոր չէ փոխհատուցման նախատեսվող չափը տարածել անցյալում օտարված սեփականության վրա: Կազմակերպություններին գործընթացում ներգրավելու անհամաձայնությանն ի պատասխաննախարարը նշեց, որ առանց կազմակերպությունների հնարավոր չէ աշխատանք իրականացնել. այսօր բազմաթիվ ծառայություններ մատուցում են մասնավոր ընկերությունները:Նա բովանդակային առաջարկությունները քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

Արդարադատության նախարարը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների մասին» եւ այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը` նշելով, որ լրամշակմանհիմք են հանդիսացել սահմանադրական եւ քրեական իրավունքի ոլորտի բարեփոխումները:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը ներկաներին փոխանցեց կառավարության առաջարկը` «Հաստատագրված վճարների մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Գործադիրը նախատեսում է կրճատել հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները` երրորդ, չորրորդ եւ հինգերորդ ձեւերը, քանի որայդտեղեկությունները ներկայացվում են նաեւ այլ հաշվետվություններում: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նկատեց, որ բացառիկ են օրինակները, երբ գործադիրն է նախաձեռնում հարկային օրենսդրությունը մեղմելուեւ պարզեցնելու գործընթաց:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելով` կառավարությունը նախատեսում է «աուդիտ», «աուդիտորական», «խաղատուն», «գրավատուն», «ապահովագրական» եւ նմամատիպ այլ բառեր իրենց անվանման մեջ օգտագործելու թույլտվություն տալ միայն համապատասխան լիցենզիա ստացած կազմակերպություններին: Այս մասին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը: «Պետական տուրքի մասին» առաջարկվող փոփոխությունը պատգամավորներին ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը: «Արտոնագրերի մասին» եւ  «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքով նախատեսված են պետական տուրքի նոր տեսակներ, ինչով եւ պայմանավորված է այս նախաձեռնությունը:

ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց պալատի` 2005 թ. տարեկան հաշվետվությունը: ՎՊ-ն հաշվետու ժամանակահտվածում ուսումնասիրել է 38 հաշվետվություն եւ տեղեկանք: Արդյունքում պալատը հայտնաբերել է պետական միջոցները ոչ արդյունավետ օգտագործելու, օրենսդրությունը եւ իրավական ակտերը խախտելու դեպքեր: Պալատը հատկապես անարդյունավետ է գնահատել օտարերկրյա պետություններից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկային միջոցների օգտագործումը: 2005 թ. այդ միջոցներով իրականացվել է 25 ծրագիր` շուրջ 47 մլ. դոլար արժողությամբ: Ծրագերից 16-ը թերակատարվել են. կատարողականը 64 տոկոս է եղել: 10 ծրագիր էլ կատարվել է կիսով չափ:

ՄԱԿ խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել «Գործատուների միությունների մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի համահեղինակ Հռիփսիմե Ավետիսյանի խոսքերով, գործատուների միությունների ստեղծումը բխում է աշխատանքային օրենսգրքի դրույթներից եւ սոցիալական գործընկերության սկզբունքներից: Հեղինակները հույս ունեն, որ գործատուների միությունների առկայության պայմաններում առավել արդյունավետ կկազմակերպվեն աշխատանքային հարաբերությունները: Այս միություններիանհրաժեշտության մասին խոսեց նաեւ Մնացական Պետրոսյանը` ներկայացնելով ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի դրական տեսակետը: Նա նշեց, որ նախագիծը քննարկվել է թե կառավարության եւ թե շահագրգիռ այլ կողմերի հետ եւ որ պատրաստ են առաջին ընթերցումից հետո, առաջարկությունների դեպքում, էլ ավելի բարելավել այն:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համարներ կայացվեցին «Սննդամթերքի անվտանգության մասին» օրինագիծը` կից փաթեթով, « Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» նախագծերը, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Այս եւ նիստում քննարկված մնացած հարցերը քվեարկության կդրվեն հաջորդ քառօրյայի ընթացքում:

Օրվա սկզբում կազմակերպված քվեարկությունների արդյունքում, ի թիվսայլ նախագծերի, խորհրդարանը 84 կողմ ձայնով ընդունեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am